18:56 «Էլ Կլասիկո». «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» (Ուղիղ, տեքստային և ռադիոհեռարձակում) |
Ուղիղ` այստեղ
Ռադիոհեռարձակում` այստեղ
Տեքստային` այստեղ
Բարսելոնա: Վալդես, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ադրիանո, Բուսկեթս, Չավի, Ինիեստա, Մեսսի, Սեսկ, Նեյմար:
Ռեալ Մադրիդ: Լոպես, Արբելոա, Վարան, Պեպե, Մարսելո, Ռամոս, Խեդիրա, Մոդրիչ, Բեյլ, Դի Մարիա, Ռոնալդու:
Այսօր` հոկտեմբերի 26-ին կայանալիք «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը մեծ աղմուկ է բարձրացրել ամբողջ աշխարհում:
Tuttomercatoweb.com-ի կանխատեսումներով, «Էլ կլասիկոն» ամբողջ աշխարհում ունենալու է 400 միլիոն հանդիսատես: Բացի այդ, նշվում է, որ Պրիմերայի կենտրոնական դիմակայությանը հավատարմագրված են լինելու 30 երկրների 146 ընկերությունների 705 լրագրողներ:
AllSport.am-ը հիանալի նյութ է կազմել առաջիկա «Էլ Կլասիկոյի» վերաբերյալ.
Ընթացիկ մրցաշրջանի առաջին El Clásico-ն «Բարսելոնայի» և «Ռեալի» համար արդեն 226-րդն է: Թիմերը վերջին անգամ «Նոու Կամպ» մարզադաշտում մրցել են նախորդ տարվա փետրվարի 26-ին՝ Արքայական գավաթի խաղարկության շրջանակում, «Ռեալն» այդ խաղում հաղթեց 3:1 հաշվով:
Ընդհանուր վիճակագրություն
«Ռեալը» և «Բարսելոնան» իրենց պատմության ընթացքում մրցել են 225 անգամ: Դրանցից 90-ն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով, 87-ը՝ «Բարսելոնայի», ևս 48 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: El Clásico-ների ընթացքում խփվել է 743 գոլ, դրանցից 379-ը խփել են մադրիդցիները, 363-ը՝ կատալոնացիները: Եթե խոսենք միայն Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցած հանդիպումների մասին, ապա «Ռեալն» այդ խաղերում հաղթել է 70 անգամ և խփել է 270 գոլ, «Բարսելոնան» 64 հաղթանակ է տոնել՝ խփելով 259 գոլ:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ
«Բարսելոնան» իր մարզադաշտում անցկացրել 108 El Clásico, որոնցից 60-ում հաղթանակ է տոնել, 25-ում պարտվել, 23 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի հաշվով:
«Ռեալը» հյուրի կարգավիճակում
Արդեն 48 տարի է, ինչ «Ռեալին» չի հաջողվել «Բարսելոնային» հյուրընկավելիս 4 անընդմեջ հաղթանակ տոնել: Վերջին անգամ նման տպավորիչ հաղթական ընթացք մադրիդցիները գրանցել են 1960 թվականի փետրվարից 1965 թվականն ընկած ժամանակահատվածում:
Անպարտելիություն
Վերջին 5 El Clásico-ում «Ռեալը» պարտություն չի կրել: Այս ցուցանիշը բավականին մոտ է 2001-2003 թվականների ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներին. այդ տարիներին «Ռեալը» 8 անընդմեջ El Clásico պարտություն չէր կրել: «Բարսելոնայի» համար լավագույն շրջանը կազմում է 7 չպարտված խաղ՝ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական աշխատանքի տարիներին:
Լեո Մեսսի
Մեսսին «Ռեալի» դարպասը խփել է 18 գոլ, իսկ այսօր El Clásico-ներում խփած գոլերի քանակով հնարավորություն ունի շրջանցելու լեգենդար Ալֆրեդո դի Սետֆանոյին, ով նույնպես 18 գոլ է հեղինակել:
Կրիշտիանու Ռոնալդու
«Բարսելոնային» հյուրընկալվելիս Ռոնալդուն 8 գոլ է խփել և այդ ցուցանիշով մոտ է Ֆրանսիսկո Խենտոյին, ով «Նոու Կամպում» հեղինակել է 11 գոլ:
Չավի Էռնանդես
Այսօրվա խաղին մասնակցելով՝ Չավին կշրջանցի Ռաուլին և Ֆերնանդո Յիերոյին՝ El Clásico-ներում անցկացրած խաղերի քանակով (38 խաղ): Սակայն այս տեսանկյունից լավագույն ցուցանիշն ունեն Մանոլո Սանչեսը՝ 43 El Clásico և Ֆրանսիսկո Խենտո՝ 42:
Նեյմար
Նեյմարը «Սանտոսի» կազմում մասնակցել է 18 բրազիլական կլասիկոյի՝ 6-ը «Պալմեյրասի» դեմ, 8-ը՝ «Կորինտիանսի» և 4-ը՝ «Սան Պաուլուի»
Գարեթ Բեյլ
Սթիվ Արչիբալդից, Լորի Կաննինգեմից, Մարկ Հյուզից, Արտուր Ջոնսոնից, Հարի Լինիկերից, Սթիվ Մակմանամանոյից, Հենրի Մորրիսոմից, Մայքլ Օուենից, Արտուր Վիտտիից և Դևիդ Բեքհեմից հետո նա 11-րդ բրիտանացին է, ով կմասնակցի El Clásico-ի:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1027 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|