| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:34 Ֆիգու. «Էլ կլասիկոները միշտ էլ բարդ են եղել» |
Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» պորտուգալացի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն Իսպանիայի առաջնությունում «Էլ կլասիկոյի» նախօրեին հիշել է իր առաջին հակամարտությունը՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո:
«Երբեք այդ քանակությամբ մարդկանց ատելության հետ մարզիկը չի բախվել, ինչպես ես՝ այդ օրը: Խաղից առաջ անհանգիստ էի, որովհետեւ երկու կողմերն էլ թեժացել էին մամուլի
հոդվածներով, ու անպայման ինչ-որ բան պետք է տեղի ունենար: Փառք աստծո,
սարսափելի ոչինչ չկատարվեց:
Շատ անսովոր էր դուրս գալ քո նախկին
թիմակիցների դեմ, բայց՝ լինելով պրոֆեսիոնալ, աշխատեցի 100 տոկոսով
ներդրվել: «Բարսայի» ու «Ռեալի» առաջիկա խաղին ինչ ասես կարող է պատահել:
Սովորաբար նրանք, ովքեր լավ վիճակում չեն, ավելի լուրջ են դաշտ դուրս
գալիս: Այսօր այդպիսի տեսք մադրիդցիներն ունեն»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հավելենք, որ այդ խաղը տեղի ունեցավ 2000 թվականի հոկտեմբերի 21-ին և ավարտվեց 2-0 կատալոնացիների հաղթանակով:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 609 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|