| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:12 Գվարդիոլան դեմ է եղել Օզիլի` «Բարսելոնա» տեղափոխությանը |
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով այժմ հանդես է գալիս
Լոնդոնի «Արսենալում», 2010 թվականի ամռանը կարող էր տեղափոխվել ոչ թե
Մադրիդի «Ռեալ», այլ «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբի նախագահ
Սանդրո Ռոսելը համաձայնության էր եկել Բրեմենի «Վերդերի» հետ` ֆուտբոլիստի`
8 մլն. եվրոյով տեղափոխության շուրջ: Օզիլը սպասում էր տրանսֆերի
հաստատմանը, բայց «Բարսայի» մարզչական շտաբը` Պեպ Գվարդիոլայի
գլխավորությամբ, հրաժարվել է այդպիսի գործարքի կայացումից: Արդյունքում,
Մեսութը հենց նույն տարում հայտնվեց «Արքայական» ակումբում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Օզիլը մադրիդցիների կազմում հանդես է եկել 2010-2013 թվականներին:
|
|
Դիտումներ: 872 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|