Իսպանիայի ազգային հավաքականն Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական
փուլի շրջանակներում երեկ սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի ընտրանու հետ:
Աշխարհի
ու Եվրոպայի գործող չեմպիոններն առավելության հասան 2-1 հաշվով: 61-րդ
րոպեին հաշիվը բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, իսկ 78-րդ րոպեին
թիմի առավելությունն ամրապնդեց Ալվարո Նեգրեդոն: Բելառուսները 89-րդ րոպեին
կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը` շնորհիվ Սերգեյ
Կորնիլենկոյի խփած գոլի:
Նշենք, որ Վիսենտե դել Բոսկեն այս
մրցավեճում հիմնական կազմում էր ընդգրկել «Բարսայի» 6 ֆուտբոլիստի` Վիկտոր
Վալդեսին, Խերարդ Պիկեին, Սերխիո Բուսկետսին, Չավիին, Սեսկ Ֆաբրեգասին ու
Պեդրո Ռոդրիգեսին: Նշվածներից բոլորը` բացի Ֆաբրեգասից, մասնակցեցին ամբողջ
հանդիպմանը, իսկ Սեսկը փոխարինվեց խաղավարտից 6 րոպե առաջ:
Ինչ
վերաբերում է Անդրես Ինիեստային, ապա նա հայտավորված էր պահեստայինների
թվում ու փոխարինման դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո: