15:07 Ինիեստա. Նշանակություն չունի` աշխատավարձով կլինեմ երկրորդը, երրորդը, թե չորրորդը |
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան մեկնաբանել է այն
տեղեկատվությունը, որ կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուց
հետո ինքը կդառնա թիմի` ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը`
զիջելով միայն Լիոնել Մեսսիին:
-Առաջին հերթին, ցանկանում եմ
կրկնել, որ ես չեմ անհանգստանում պայմանագրի երկարաձգման առիթով: Երբ երկու
կողմերն էլ ցանկանում են լիովին հասկանալ իրար, ապա խնդիրներ չեն
առաջանում: «Բարսելոնան» ինձ համար ընտանիքի պես է:
Ինձ համար
նշանակություն չունի` աշխատավարձի ցուցանիշով որ տեղում կլինեմ
«Բարսելոնայում»` երկրորդը, երրորդը, թե չորրորդը: Կան գումարից ավելի
կարևոր բաներ: Ու այս բոլոր տարիների ընթացքում մենք առանձնահատուկ ենք
վերաբերվել այդ արժեքներին,- ասել է Ինիեստան:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 568 |
Ավելացրեց: Արման1996
|
|