Antena 3-ին տված հարցազրույցում կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը նորից է կրկնել և հաստատել, որ այս մրցաշրջանն իր համար վերջինն է լինելու ներկայիս ակումբում:
«Ես այստեղ այլևս անելիք չունեմ: Ակումբի ղեկավարությունն ինձ նոր պայմանագիր առաջարկեց, սակայն ես մերժեցի այդ առաջարկը:
Ինձ նոր շունչ է հարկավոր, նոր թիմ: Ես ցանկանում եմ հանդես գալ ուրիշ առաջնությունում: Ցանկանում եմ առանձնանալ ընտանիքիս հետ:
Այս մրցաշրջանն ինձ համար կլինի վերջինը «Բարսելոնայում», այդ իսկ պատճառով ես պայքարում եմ մինչև վերջին շունչս»,-հայտարարել է Վալդեսը: