Ռոսելը խոսել է Ինիեստայի և թիմի նոր դարպասապահի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսել խոսել է թիմի կիսապաշտպան Անդրես Ինիեստայի ակումբային ապագայի մասին:
Goal.com-ի հավաստմամբ, Ռոսելը նշել է, որ Ինիեստան իր կարիերան կավարտի «Բարսելոնայում»:
«Ես
վստահ եմ, որ Ինիեստան կմնա թիմում: Մենք գտնում ենք, որ թիմում
ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստից` Մեսսիից հետո միայն Ինիեստան է
արժանի ստանալ այդպիսի մեծ գումարներ:
Թիմը դեռ շարունակում է դարպասապահ փնտրել, քանի որ քիչ ժամանակ է մնացել: Վալդեսի հեռանալուն պես մենք պետք է մի քանի տարբերակ ունենանք:
Կուրտուան լավ դարպասապահ է: Ցանկանում եմ, որ «Բարսայում» առաջին համարով հանդես գա հենց նա»,-հայտարարել է Ռոսելը: Աղբյուրը` Goal.com