20:18 Ռոսելը` Գվարդիոլայի, Վիլանովայի ու Կրոյֆի մասին |
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հարցազրույցներից մեկում անդրադարձել է կատալոնական ակումբին առնչվող մի քանի թեմաների:
Գվարդիոլայի
հետ փոխհարաբերությունների մասին. «Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ես
Nike-ի ներկայացուցիչ էի: Ես 29 տարեկան էի, իսկ նա` 23: Մենք
համագործակցության պայմանագիր ստորագրեցինք, ու այդտեղից էլ սկիզբ են առել
մեր փոխհարաբերությունները:
Եղել են պահեր, երբ մենք համաձայն ենք
եղել միմյանց հետ, եղել է նաև հակառակը: Այդ ամենը մի փոքր լարվածություն է
ստեղծել: Պարզապես բանն այն է, որ ոմանք ցանկանում են թունավորել իմ ու
Գվարդիոլայի հարաբերությունները: Մենք նորմալ շփվում ենք, կարելի է ասել`
գտնվում ենք սիրո ու ատելության մեջտեղում»:
Վիլանովայի հնարավոր
վերադարձի մասին. «Վիլանովայի հիվանդությունն ամենավատ բանն է, որ տեղի է
ունեցել այն ժամանակվանից, ինչ ես աշխատում եմ այս ակումբում: Նա եռանդուն է
ու լի ոգով:
Եթե Վիլանովան վերականգնվի, ապա կվերադառնա «Բարսելոնա»: Ես չգիտեմ, թե ինչ կարգավիճակով, բայց անպայման կվերադառնա»:
Կրոյֆի
հետ տարաձայնությունների մասին. «Մեր տարաձայնությունները սկսվել են այն
ժամանակվանից, երբ ես ակումբի փոխնախագահի պաշտոնում էի: Նա այն ժամանակ
պնդում էր, որ գնենք Պաբլո Այմարին, Դավիդ Ալբելդային ու Ռոբերտո Այալային:
Սակայն, ես պայմանագրեր ստորագրեցի Ռոնալդինյոյի, Սիլվինյոյի,
Էդմիլսոնի ու Ռաֆայել Մարկեսի հետ: Մենք փորձեցինք բանակցել նրա հետ,
սակայն դա արդյունք չտվեց: Դրանից հետո որոշել եմ այլևս չբանավիճել Կրոյֆի
հետ»:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 656 |
Ավելացրեց: Արման1996
|
|