| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 15:50  «Բարսելոնան» ներկայացուցիչներ չունի Արգենտինայի հավաքականում |  | «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին ու Խավիեր Մասկերանոն չեն 
մեկնել Արգենտինայի հավաքականի ճամբար ու չեն մասնակցի Աշխարհի 2014 
թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին: 
 Երկու 
խաղացողներն էլ ընդգրկված էին գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի 
հրապարակած ընդլայնված հայտացուցակում, սակայն այսօր հայտնի է դարձել, որ 
նա այդ ֆուտբոլիստների հետ մոտական խաղերում չի կարող հույսեր կապել:
 
 Մեսսին
 ու Մասկերանոն կմնան Բարսելոնայում և կշարունակեն ապաքինվել իրենց 
վնասվածքներից կատալոնական ակումբի բժշկական անձնակազմի ուղեկցությամբ: Նշենք, որ վնասվածքի պատճառով «ալբիսելեստեին» չի կարող օգնել նաև «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը:
 
 Հիշեցնենք`Արգենտինայի
 հավաքականը, որն իր համար արդեն ապահովել է Մունդիալ-2014-ի ուղեգիր, 
հոկտեմբերի 12-ին հանդիպելու է Պերուի, իսկ հոկտեմբերի 16-ին` Ուրուգվայի 
հետ:
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 685 | 
Ավելացրեց: Մեսսի2014 |  | 
 | 
 
 
 
 
 |