| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
00:36 Խուան Մարտինես. «Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է» |
Կ ատալոնական «Բարսելոնայի» կողմից ջախջախվելուց հետո իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզիչ Խուան Իգնասիո Մարտինեսը շնորհակալություն է հայտնել իր թիմին` կատարած աշխատանքի համար:
«Մենք մեծ ուժերով էինք պայքարում, սակայն գոլեր բաց թողեցինք և պարտվեցինք: 1-1 հաշվից հետո միանգամից երկրորդ գնդակ բաց թողելը շատ ծանր հարված է յուրաքանչյուր թիմի համար:
Մենք խաղացել ենք «Ատլետիկո Մադրիդի», «Բարսելոնայի», «Վիլյառեալի» և այլ թիմերի հետ և շատ ենք հոգնել: Թիմում մեծ է վնասվածք ստացած ֆուտբոլիստների քանակը:
Հակառակորդ թիմից կառանձնացնեի Նեյմարին, ով ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում նաև իսպանիայի առաջնությունում»,-հայտարարել է Մարտինեսը:
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 653 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|