| Վիճակագրություն |
Առցանց են` 2 Հյուրեր` 2 Գրանցվածներ` 0 |
|
20:24 Ալբայի փոխարեն «Բարսայում» կարող էր հայտնվել Գարեթ Բեյլը |
Հետաքրքիր տեղեկություն են հրապարակել իսպանական լրատվամիջոցները: Ըստ
նրանց` «Բարսելոնան» երկու մրցաշրջան առաջ ցանկացել է ձեռք բերել այն
ժամանակ դեռ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին:
Ինչպես հաղորդում
է Latdp.cat-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները 2011 թվականի
ընթացքում երկու անգամ հանդիպել են Ուելսի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ
Ջոնաթան Բարնետի հետ: «Բարսան» այդ ժամանակ փոխարինող էր փնտրում վնասվածք
ունեցող Էրիկ Աբիդալին:
Սակայն, գործակալը հայտնեց
կատալոնացիներին, որ նրանք պետք է սպասեն ևս երկու տարի, քանի որ Բեյլը դեռ
չի հասունացել որպես խաղացող, ու այդ ժամանակ չի ցանկանում լքել Անգլիան:
Արդյունքում, ուելսցու փոխարեն, «Բարսելոնան» պայմանագիր կնքեց ակումբի սան Ժորդի Ալբայի հետ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 979 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|