| Վիճակագրություն |
Առցանց են` 2 Հյուրեր` 2 Գրանցվածներ` 0 |
|
22:54 Մարտինո. Նեյմարը չպետք է մտածի, թե ինչպես փոխարինի Մեսսիին |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության
առաջիկա` «Վալյադոլիդի» հետ հանդիպումից առաջ պատմել է թիմի հարձակման
գծում ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք` թիմին այդ մրցավեճում չի կարող
օգնել վնասվածք ունեցող Լիոնել Մեսսին:
-Նեյմարը շատ երիտասարդ
ֆուտբոլիստ է, սակայն, հաշվի առնելով նրա անհավանական տաղանդը, իր ուսերին
արդեն այժմ ծանր պատասխանատվություն է ընկնում:
Նա չպետք է իր
ուղեղը ծանրաբեռնի նրանով, թե ինչպես փոխարինի Մեսսիին: Ես չեմ պատրաստվում
մեկ ֆուտբոլիստին օգտագործել մյուս խաղացողի դերում:
Հնարավոր է`
Նեյմարը կենտրոնական հարձակվողի դիրքում խաղա վաղը կամ մեկ այլ օր: Հաշվի
առնելով Լեոյի բացակայությունը` այդ դիրքում հանդես գալուն հավակնում են
Նեյմարը, Սեսկ Ֆաբրեգասն ու Ալեքսիս Սանչեսը,- ասել է «Տատան»:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 639 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|