| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:32 Դանի Ալվեսն ու Սեսկ Ֆաբրեգասը` «Սելթիկի» հետ խաղից առաջ |
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսն ու կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել
են Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի` «Սելթիկի»
հետ արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներով:
Դանի Ալվես. «Մենք
«Սելթիկին» պարտվեցինք Շոտլանդիայում նախորդ մրցաշրջանում, բայց իրականում
դա արդարացի արդյունք չէր: Մենք ընդունել ենք այդ պարտությունը, սակայն դա
տեղի ունեցավ մեր անհատական սխալների պատճառով: Բանն ամենևին նրանում չէր,
որ «Սելթիկն» ավելի լավ խաղաց, քան մենք: Այդպիսի արդյունք այլևս չի
կրկնվի:
Մենք գիտենք, թե մրցակիցն ինչպես է պատրաստվում խաղալ մեր
դեմ, ու պատրաստ ենք դրան: Հաղթելու մեր հնարավորությունները կմեծանան, եթե
նրանք խաղան այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Մենք այժմ ունենք
Նեյմարին, որի դեմ նրանք առայժմ չեն խաղացել ու ծանոթ չեն նրա ուժին»:
Սեսկ
Ֆաբրեգաս. «Սպասում ենք հանդիպման, որը նման կլինի նախորդ տարվա խաղին,
երբ մենք շատ լավ աշխատեցինք («Բարսան» այդ խաղում պարտվեց 1:2 հաշվով):
«Բարսելոնայի» խաղացողները համաձայն չեն նրա հետ, ինչ տեղի ունեցավ մեկ
տարի առաջ: Այն ժամանակ մենք լավ խաղացինք, չկար միայն արդյունքը:
Գիտենք, որ «Սելթիկ Պարկում» դժվար է լինում յուրաքանչյուր թիմի համար: Մենք պատրաստ ենք ոչ հեշտ հանդիպման:
Մեսսին
աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ընդունակ է արդյունք ապահովել,
սակայն Լեոն վաղը չի խաղալու, ու մենք պետք է խաղանք առանց նրա:
Նեյմարը
շատ տաղանդավոր է: Նա աճման տարիքում արդեն աստղ է ու կարողանում է վճռել
հանդիպումների ելքերը: Վստահ եմ` այդպես է լինելու նաև ապագայում: Ինչ
վերաբերում է Մարտինոյին, ապա նա շատ հետևողական մարզիչ է: Նա շատ բան գիտի
ֆուտբոլի մասին: Ամբողջ թիմը աջակցում է «Տատային»»:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 680 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|