Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
15:46 Մեսսին շարունակում է «փորփրել» անցյալի ռեկորդները |
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Իսպանիայի առաջնության 7-րդ
տուրում գրավելով «Ալմերիայի» դարպասը (2:0), հավասարվեց կատալոնական
ակումբի անցյալի հայտնի հարձակվող Սեզար Ռոդրիգեսի` «Բարսայի» կազմում
Պրեմիերայի շրջանակներում խփած գոլերի ցուցանիշին:
Երկուսի ակտիվում էլ այժմ գրանցված է 223 գնդակ:
Բացի
այդ, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մտավ Լա Լիգայի պատմության լավագույն
ռմբարկուների ուժեղագույն հնգյակ` առաջատար «Ատլետիկի» նախկին հարձակվող
Տելմո Սարայից (251 գոլ) հետ մնալով 28 գնդակով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ուգո Սանչեսը (234 գոլ), երրորդը` Ռաուլը (228), չորրորդը` Ալֆրեդո Դի Ստեֆանոն (227):
Մեսսին
գերազանցեց նաև Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպումներում խփած
գոլերի քանակով Ուգո Սանչեսի սահմանած ռեկորդը. արգենտինացու հաշվին այժմ
գրանցված է այդպիսի 100 գնդակ:
Հիշեցնենք` Մեսսին «Ալմերիայի» հետ
մրցավեճի առաջին խաղակեսում փոխարինվեց ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով ու
շարքից դուրս մնաց 2-3 շաբաթով:
|
Դիտումներ: 855 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|