Մեսսին չի մասնակցի «Բարսայի» առաջիկա հանդիպումներին
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին, ինչպես հայտնի է, արդեն 29-րդ րոպեին
ստիպված էր լքել խաղադաշտն Իսպանիայի առաջնության շրջանակներում երեկ տեղի
ունեցած` «Ալմերիայի» հետ հանդիպման ժամանակ (2:0):
Կատալոնական
ակումբը հայտնում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի մոտ ծնկատակի ջլի վնասվածք
է, ինչը նրան շարքից դուրս կթողնի 2-3 շաբաթով:
Դա նշանակում է, որ
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը կատալոնական ակումբին չի կարողանա օգնել
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի`«Սելթիկի» հետ,
ու Պրեմիերայի 8-րդ տուրի` «Վալյադոլիդի» հետ հանդիպումներում:
Սակայն,
ըստ նախնական կանխատեսումների, Մեսսին պատրաստ կլինի հավաքականների
խաղերով պայմանավորված դադարից հետո «Բարսային» սպասվող հանդիպումներին:
Մասնավորապես, նա կարող է խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության
շրջանակներում հոկտեմբերի 19-ին կայանալիք` «Օսասունայի» հետ մրցավեճում: