Սունիգայի նոր պայմանագրում «Բարսայի» վերաբերյալ կետ կներառվի
«Նապոլիի» կիսապաշտպան Խուան Կամիլո Սունիգան մոտ ժամանակներս կերկարաձգի
ակումբի հետ պայմանագիրը, սակայն, դրա հետ մեկտեղ, կպահպանի «Բարսելոնա»
տեղափոխվելու հնարավորությունները:
Ինչպես հաղորդում է La
Repubblica-ն, կոլումբիացի ֆուտբոլիստի նոր համաձայնագրում կներառվի կետ,
ըստ որի` Սունիգան հնարավորություն կունենա տեղափոխվելու կատալոնական
ակումբ, եթե վերջինս նրա համար առաջարկի 15 մլն. եվրո:
Ավելացնենք, որ Սունիգայի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»: