| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:31 Պույոլը կարող է խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի 5-ին |
«Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը շարունակում է վերականգնվել ծնկի վիրահատությունից հետո:
Ինչպես
հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, իսպանացի 35-ամյա ֆուտբոլիստը
կարող է լիովին ապաքինվել վնասվածքից մինչև Իսպանիայի առաջնության 8-րդ
տուրի շրջանակներում կայանալիք` «Վալյադոլիդի» հետ հանդիպումը:
Հիշեցնենք`
«Ռեալ Սոսյեդադի» հետ երեկ տեղի ունեցած մրցավեճում վնասվածք է ստացել
կենտրոնական պաշտպաններից մյուսը` Խավիեր Մասկերանոն, ու Պույոլի վերադարձը
խաղադաշտ կարող է լուծել այդ գոտում առաջացած խնդիրները:
«Բարսելոնա»-«Վալյադոլիդ» խաղը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, 24:00-ին:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 535 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|