«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում «Բարսելոնան» ընտրել էր ամենալայն տեղաբաշխմամբ 4-3-3-ը, որն էլ հանգեցրեց ընդունած գոլին: Այսօր «Բարսելոնան» խաղում էր մի փոքր այլ 4-3-3 մարտավարությամբ. որն է դա...
Նախ եզրային պաշտպանները միտված են գրոհներին, որը ստիպում է երկու կենտրոնական պաշտպաններին լինել ավելի աչալուրջ, քանի որ հակագրոհների ժամանակ ետին գիծը դառնում էր ավելի խոցելի: Չավին և Ինյեստան ավելի «բացված» էին եզրեր ու խաղում էին պաշտպանների հետ հարձակվողական ֆուտբոլ: Սա հանգեցրեց այն բանին, որ կիսապաշտպանության կենտրնում մնացել էր միայն Բուսկետսը, ում համար, մասնավորապես երկրորդ խաղակեսում, դժվար էր դիմակայել հակագրոհային ֆուտբոլ խաղացող «Սոսյեդադի» ֆուտբոլիստներին: Նկատվեց նաև անջատում հարձակվողական ու կիսապաշտպանական գծերի միջև, քանի որ թափուր էր Մարտինոյի «հորինած» դիրքը(«Բարսելոնայի» համար փոքր-ինչ անսովոր PlayMaker), որը մերթընդմերթ զբաղեցնում է Ֆաբրեգասը: Այսպիսով՝ բաց թողած գոլի մարտավարական բացթողումն այն էր, որ կիսապաշտպանները անջատված էին հաձակման գծից և խաղում էին եզրային պաշտպանների հետ, իսկ Բուսկետսն անզոր գտնվեց մի ողջ լայնություն միայնակ փակելու գործում:
Առայժմ զգացվում է, որ Խերարդո Մարտինոն մարտավարական փնտրտուքների մեջ է և գուցե հենց հաջորդ խաղում մեկնարկային րոպեից խաղադաշտում տեսնենք Սեսկ Ֆաբրեգասին՝ արգենտինացի մասնագետի «հորինած» դիրքում: