| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:00 Sport. «Բարսան» հետաքրքրված է «Չելսիի» միանգամից երեք ֆուտբոլիստներով |
«Բարսելոնան» դիտարկում է «Չելսիում» հանդես եկող միանգամից երեք
ֆուտբոլիստների ձեռք բերելու հնարավորությունը, ընդ որում` այդ խաղացողներն
Իսպանիայի ազգային հավաքականի անդամներ են:
Կատալոնական ակումբի
հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել Ֆերնանդո Տորրեը, Խուան Մատան
ու Սեզար Ասպիլիկուետան, ովքեր Ժոզե Մոուրինյոյի` լոնդոնյան թիմ վերադարձից
հետո զրկված են խաղային շատ պրակտիկայից, հաղորդում է Sport.es-ը:
Տորրեսի
ու Մատայի նկատմամբ «Բարսայի» հետաքրքրության մասին արդեն վաղուց է
խոսվում, իսկ ահա Ասպիլիկուետան դիտարկվում է որպես թիմի աջ պաշտպաններ
Դանի Ալվեսի ու Մարտին Մոնտոյայի հավանական փոխարինող, եթե վերջիններս
մրցաշրջանի ավարտից հետո փոխեն իրենց ակումբային գրանցումը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 877 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|