«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հայրը` Խոսե Անտոնիո Ինյեստան,
հայտարարել է, որ իր որդին կատալոնական ակումբից հեռանալու մտադրություն
չունի, հաղորդում է Mundodeportivo-ն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին
շատ խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ Իսպանիայի հավաքականի
ֆուտբոլիստին իրենց կազմերում են ցանկանում տեսնել մանչեսթերյան երկու
թիմերը` «Յունայթեդն» ու «Սիթին», ինչպես նաև Մյունխենի «Բավարիան», որը
գլխավորում է «Բարսայի» լեգենդար ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Պեպ
Գվարդիոլան:
-Նրանք, ովքեր ճանաչում են Ինյեստային «Բարսելոնայում»
անցկացրած 18 տարիներից, շատ լավ գիտեն, որ նա կմնա թիմում: Նա շարունակում
է կարևոր խաղացող մնալ իր թիմի համար: Անդրեսի հնարավոր հեռանալու մասին
նորությունը պատկանում է ոչ թե նրան, այլ իր գործակալին,- ասել է Ինյեստա
ավագը:
Անդրես Ինյեստան համարվում է կատալոնական ակումբի սան ու
ակումբի առաջին թիմում հանդես է գալիս 2002 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում
նրա հաշվին գրանցված է Իսպանիայի առաջնության 5, երկրի Սուպերգավաթի 2 ու
Չեմպիոնների լիգայի 1 հանդիպում:
|