Անդրես Ինյեստան` գրանդ ակումբների նշանառության տակ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր վրա է սևեռել եվրոպական
գրանդ ակումբներից մի քանիսի ուշադրությունը, հաղորդում են իսպանական
լրատվամիջոցները:
Մասնավորապես, խոսքը գնում է անգլիական «Մանչեսթեր
Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև գերմանական «Բավարիայի»
մասին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին Մյունխենում է ցանկանում տեսնել
անձամբ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով շատ լավ է ճանաչում ու
հիանալի փոխհարաբերությունների մեջ է Ինյեստայի հետ:
Անձամբ
ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ այս պահին բանակցություններ է վարում
նոր պայմանագիր ստորագրելու շուրջ, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել էին
տարբեր ԶԼՄ-ներ, ակումբն ու խաղացողն առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել:
Ըստ շշուկների` «Բարսայի» 8 համարը ցանկանում է նոր համաձայնագրով
աշխատավարձի բարձրացում` տարեկան մինչև 17 մլն. եվրո: