Մարտինո. Ուրախ եմ, որ մարզում եմ Վալդեսի նման դարպասապահի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ամփոփել է Իսպանիայի
առաջնության 5-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տոնած հաղթանակը
(4:0):
-«Ռայոն» պրեսինգ էր կիրառում, ու մեզ դժվար էր խաղալ կարճ
փոխանցումներով: Ստիպված էինք դիմել այլընտրանքային տարբերակին` երկար
փոխանցումներին: Այսպիսի հանդիպումներում պետք է խաղալ այնպես, որպեսզի
գնդակ ստանալու հնարավորություն ունենանք դաշտի ամեն հատվածում:
Ինձ
շատ դուր եկավ, թե մենք ինչպես էինք խաղում երկրորդ խաղակեսում: Մենք
սխալներ թույլ չտվեցինք պաշտպանությունում ու, ինչպես «Այաքսի» հետ խաղում,
ավելացրինք ճնշումը մրցակցի դարպասին:
Վալդեսը խաղում է գերազանց մակարդակի վրա, ես շատ ուրախ եմ, որ մարզում եմ նրան: Նա կարողացավ փրկել մեզ ու հետ մղել 11-մետրանոցը:
Նեյմարը
շատ խելացի ֆուտբոլիստ է, նա լավ է կարդում խաղը: Նա կարող էր ինքը գոլ
խփել, բայց փոխանցում կատարեց Պեդրոյին: Դեռևս նրա հաշվին է այս մրցաշրջանի
կարևորագույն գոլերից մեկը («Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթում),-
ասել է «Տատան»: