«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն Իսպանիայի առաջնության 5-րդ
տուրի` «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:0) կիսվել է
տպավորություններով:
-Մեզ միշտ էլ դժվար է խաղալ այստեղ, քանի որ «Ռայո Վալյեկանոն» ուժեղ թիմ է: Դրա համար էլ շատ ուրախ ենք տոնած հաղթանակի համար:
Ուրախ
եմ, որ ինձ հաջողվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ: Խփած գոլերը վստահություն
են հաղորդում սեփական ուժերի նկատմամբ: Սակայն ամենագլխավորն այն է, որ
երեք միավոր վաստակեցինք,- ասել է Պեդրոն:
Հիշեցնենք, որ
կատալոնական ակումբի կազմում վերոնշյալ խաղում երեք անգամ աչքի է ընկել
թիմի 7 համարը, ևս մեկ գնդակ մրցակցի դարպասն ուղարկել է Սեսկ Ֆաբրեգասը: