| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:26 Ալեքս Սոնգը ցանկանում է լքել «Բարսելոնան» |
«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Սոնգը ցանկանում է փոխել
ակումբային գրանցումը, պնդում են իսպանական լրատվամիջոցները: Կամերունի
հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել այլ ակումբ, քանի որ
չի մտնում գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի ապագայի ծրագրերի մեջ:
Նշենք,
որ Սոնգն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է կատալոնական ակումբի ընդամենը 2
հանդիպման, ընդ որում` դրանցից մեկում խաղադաշտում անցկացրել է միայն 2
րոպե: Նա «Բարսա» է տեղափոխվել 2012 թվականին, Լոնդոնի «Արսենալից»:
Կամերունացին նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման:
Ավելի
վաղ հաղորդվում էր, որ Սոնգի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր
Յունայթեդը», ինչպես նաև իտալական մի քանի ակումբներ:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 720 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|