Գլխավոր էջ » 2013»Սեպտեմբեր»19 » «Այաքսը» ՉԼ պատմության միակ թիմն է, որի հետ խաղերում հեթ-տրիկ է գրանցել և՛ Մեսսին, և՛ Ռոնալդուն
23:06
«Այաքսը» ՉԼ պատմության միակ թիմն է, որի հետ խաղերում հեթ-տրիկ է գրանցել և՛ Մեսսին, և՛ Ռոնալդուն
Ամստերդամի «Այաքսը» դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին
ակումբը, որի հետ խաղերում հեթ-տրիկ է գրանցել ինչպես «Բարսելոնայի»
հարձակվող Լեո Մեսսին, այնպես էլ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու
Ռոնալդուն:
Ինչպես հայտնի է, «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը
հոլանդական ակումբի դարպասը երեք գնդակ է ուղարկել կողմերի միջև երեկ տեղի
ունեցած մրցավեճում (4:0):
Ինչ վերաբերում է պորտուգալացուն, ապա
«Այաքսի» հետ այն խաղը, որում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ, տեղի է
ունեցել նախորդ`2012/13 թթ. մրցաշրջանում: Մադրիդցիներն այդ մրցավեճում
հաղթանակ են տոնել 4:1 հաշվով: