Հայտնվել է տեղեկատվություն, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին
դժգոհ է ակումբում իր աշխատավարձից այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի»
հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կնքեց «բլանկոսների» հետ:
Հիշեցնենք`
պորտուգալացի ֆուտբոլիստն այժմ տարեկան ստանալու է 18 մլն. եվրո
աշխատավարձ, այնինչ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի տարեկան աշխատավարձը
կազմում է ընդամենը 12,5 մլն. եվրո:
Սակայն, ինչպես հաղորդում է
Punto Pelota-ի լրագրող Լուիս Մասկարոն, Մեսսին զայրացած է, որ Ռոնալդուն
աշխատավարձի տեսանկյունից առաջ է անցել իրենից:
Այդ լրատվամիջոցի
ներկայացուցիչն ավելացրել է, որ հասկանում է արգենտինացու դիրքորոշումը,
քանի որ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ու, հետևաբար, պետք է
բոլորից բարձր վարձատրվի:
Կա միայն մեկ խնդիր. Մեսսին կատալոնական
ակումբի հետ մինչև 2018 թվականը նոր պայմանագիր է կնքել այս տարվա
փետրվարին, ու ղեկավարությունն այս պահին չի նախատեսում ևս մեկ անգամ
քննարկել դրա պայմանները:
|