Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:33 Ռոսելը` Մեսսիի, նոր մարզադաշտի, Ինյեստայի պայմանագրի ու այլնի մասին |
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ակումբի երկրպագուներին հուզող մի քանի հարցերի:
Նոր մարզադաշտի մասին
-Մենք
ունենք երեք տարբերակ. ոչինչ չանել, վերակառուցել «Կամպ Նոուն» կամ
կառուցել նոր մարզադաշտ: Եթե ակումբի խորհրդի անդամները եսասեր չլինեն, ապա
կքվեարկեն նոր մարզադաշտի տարբերակի օգտին:
Մեսսիի շուրջ իրավիճակի մասին
-Ազդել է նրա վրա Ռոնալդուի նոր պայմանագրի մասին նորությո՞ւնը. մենք ոչինչ չենք լսել այդ մասին: Լեոն երջանիկ է այս ակումբում:
Ինյեստայի պայմանագրի մասին
-Այդտեղ
ոչ մի խնդիր չկա: Խաղացողի հետ նոր պայմանագրի ստորագրումը մեզ համար բարդ
լուծելի խնդիր չի դառնա: Երկու կողմերն էլ համաձայն են
համագործակցությունը շարունակելուն:
Մարզական տնօրեն Սուբիսարետայի պայմանագրի մասին
-Մենք
ցանկանում ենք նրա հետ նոր պայմանագիր կնքել: Նա մեծ պրոֆեսիոնալ է, ազնիվ
ու աշխատասեր: Սուբիսարետան կշարունակի իր աշխատանքն ակումբում:
Կատալոնիայի հնարավոր անկախության մասին
-Որ
լիգայում կխաղա «Բարսելոնան», եթե անկախանա Կատալոնիա՞ն. ես այդ իրավիճակը
նմանեցնում եմ նրա հետ, որ կա Մոնակոյի ու Ֆրանսիայի շուրջ,- ասել է
Ռոսելը:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 777 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|