Հոլանդական «Այաքսի» երիտասարդ պաշտպան Ստեֆանո Դենսվիլը Չեմպիոնների լիգայի H խմբի «Բարսելոնա» - «Այաքս» հանդիպումից առաջ հայտարարել է, որ թիմը կկանգնեցի կատալոնական «առյուծ» Մեսսիին: Նրա կարծիքով` այս հանդիպումը կլինի նրա համար ամենակարևորը:
«Սխալվում եք, եթե մտածում եք, որ Մեսսին ահ ու սարսափ է առաջացնում մեզ մոտ: Մեսսին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց դա չի նշանակում, որ «Այաքսի» պաշտպաններն ոչինչ չեն ձեռնարկելու նրա դեմ:
Լինի Մեսսին, թե ուրիշ ֆուտբոլիստ, մենք պետք է պաշտպանվենք և բարձր գլխով հեռանանք խաղադաշտից: Խոսք ենք տալիս, որ մենք Մեսսիին «կուլ կտանք»»,-հայտարարել է Ստեֆանո Դենսվիլը:
Աղբյուրը` De Telegraaf
|