Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:44 Բոյան. «Բարսան» աշխարհի լավագույն թիմն է, բայց... |
«Բարսելոնայի» հարձակվող Բոյան Կրկիչը, ով վարձավճարով այժմ հանդես է գալիս
Ամստերդամի «Այաքսում», խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային
փուլի առաջին տուրում այս երկու թիմերի միջև առաջիկա հանդիպումից իր
ակնկալիքների մասին:
-Սա երկրորդ անգամն է, որ ես վերադառնում եմ
«Կամպ Նոու»: Այլ թիմի ֆուտբոլիստի կարգավիճակում այստեղ եմ եղել նաև
նախորդ մրցաշրջանում: Սա առանձնահատուկ մարզադաշտ է ինձ համար: «Բարսան»
աշխարհի լավագույն թիմն է: Նրա կազմում հանդես են գալիս մոլորակի
ուժեղագույն ֆուտբոլիստները: Բայց մենք նույնպես ցանկանում ենք հաղթել:
Հենց այդպիսի տրամադրվածությամբ էլ պատրաստվում ենք դուրս գալ խաղադաշտ:
Չպետք է մտածենք այն մասին, թե հաղթելն այս խաղում անհնարին է,- Կրկիչի
խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 779 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|