22:35 Դավիդ Վիլյա. Լա Լիգայում կան «Բարսա» ու «Ռեալ», և մնացած բոլորը |
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով այժմ պաշտպանում է
Մադրիդի «Ատլետիկոյի» գույները, իր ներկայիս թիմին չի համարում Իսպանիայի
առաջնությունում հաղթելու ֆավորիտ` ընդգծելով կատալոնական ակումբի ու
«Ռեալի» գերիշխանությունը:
-Այս առումով ես համաձայն եմ մեր գլխավոր
մարզչի տեսակետի հետ: Տարբերությունը շատ ակնհայտ է, ու վերջին
տրանսֆերները միայն հաստատում են այն միտքը, որ Իսպանիայի առաջնությունում
կան «Բարսելոնա» ու «Ռեալ», և մնացած բոլորը:
Այդուհանդերձ, մենք
նույնպես համապատասխան կազմ ունենք ու փորձելու ենք պայքար մղել երեք
ճակատով` Պրեմիերա, Չեմպիոնների լիգա ու Իսպանիայի գավաթ: Տեսնենք, թե ինչ
մակարդակի վրա հանդես կգանք այդ մրցաշարերում:
Ինչ վերաբերում է
Իսպանիայի առաջնությանը, ապա այնտեղ, «Բարսելոնայից» ու «Ռեալից» զատ,
մյուս թիմերին գրեթե անհնար է 100 միավոր վաստակել,- հայտարարել է «Էլ
Գուախեն»:
Նշենք, որ «Ատլետիկոն» առաջնության մրցաշարային
աղյուսակում այս պահին կիսում է առաջին հորիզոնականն Իսպանիայի գործող
չեմպիոնի հետ: Դավիդ Վիլյան «Բարսայի» կազմում անցկացրել է երեք տարի`
2010-2013 թթ.:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 608 |
Ավելացրեց: Արման1996
|
|