Գվարդիոլան հիշել է «Բարսայի» կրած պարտությունը «ԲԿՄԱ»-ից
«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով այժմ
աշխատում է Մյունխենի «Բավարիայում», Չեմպիոնների լիգայի խաղարկության
խմբային փուլի 1-ին տուրի` Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ հանդիպումից առաջ հիշել է
1992 թվականին կայացած այն խաղը, երբ կատալոնական ակումբը «Կամպ Նոու»
մարզադաշտում ռուսական թիմից 2-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց ու
չհաղթահարեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի
արգելքը: Գվարդիոլան այդ հանդիպմանը մասնակցել է որպես ֆուտբոլիստ:
-Դա
շատ վաղուց էր, բայց ես հիշում եմ: Առաջին կեսից հետո մենք հաղթում էինք
2-0 հաշվով: Սակայն նրանք անսպասելիորեն բեկեցին հանդիպման ընթացքը: Մենք
չկարողացանք արձագանքել խաղի փոփոխություններին ու թանկ վճարեցինք: Դա շատ
ցավալի էր մեզ համար, քանի որ 1991 թվականին հաղթել էինք Չեմպիոնների
լիգայի գավաթը,- ասել է կատալան մասնագետը:
Ավելացնենք, որ «Բավարիայի» ու «ԲԿՄԱ»-ի հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 17-ին, Մյունխենում: