Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ նա կորցրել է իր հարձակվողական հոտառությունը, սակայն վստահ է` ակումբն իրեն վստահում է:
«Իմ ֆուտբոլային ժամանակն արդեն անցել է: Ճիշտ է, ունեմ լավ հարաբերություններ ակումբի ղեկավարության հետ, սակայն զգում եմ, որ մի բան այն չէ:
Չգիտես, թե ապագայում քո հետ ինչպես կվարվի ֆուտբոլային կյանքը: Ես պետք է լուրջ հաջողությունների հասնեի «Բարսելոնայում», սակայն այնտեղ անցկացրեցի միայն մեկ մրցաշրջան: Հիմա ունեմ նոր ծրագրեր և կարծում եմ, որ ակումբն ինձ թույլ կտա դրանք օգտագործել»,- ասել է Իբրահիմովիչը:
Աղբյուրը` Sport-express.ru
|