«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ներկայումս հանդես է գալիս
ֆրանսիական «Մոնակոյում», պատմել է, որ կատալոնական ակումբում իր նախկին
խաղընկեր Դանի Ալվեսն իրեն օգնություն է առաջարկել, երբ իրեն անհրաժեշտ էր
լյարդի փոխպատվաստում:
-Նա ինձ առաջարկեց իր լյարդի մի մասը,
սակայն, ի վերջո, մենք հրաժարվեցինք այդ գաղափարից, քանի որ դա կարող էր
վնասել իր ֆուտբոլային կարիերային: Իմ հարաբերությունները նրա հետ դուրս են
եկել ֆուտբոլային խաղադաշտի սահմաններից: Մենք լավ ընկերներ ենք ու իրար
հետ կարող ենք խոսել ամեն ինչի մասին: Նա ամեն կերպ աջակցում էր ինձ:
Ալվեսը շատ լավ մարդ է: Մենք հարևաններ ենք եղել, ու նրա նախկին կինը շատ
մոտ հարաբերությունների մեջ է իմ կնոջ հետ,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը,
ով «Բարսայից» հեռացել է նախորդ մրցաշրջանի ավարտից հետո:
|