«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ներկայումս հանդես է գալիս
ֆրանսիական «Մոնակոյում» ու այդ թիմի ավագն է, հայտարարել է, որ լավ
հարաբերությունների մեջ է կատալոնական ակումբի ղեկավարության հետ ու
նրանցից դժգոհություններ չունի:
Հիշեցնենք` ֆրանսիացի ֆուտբոլիստն
ավելի վաղ հայտարարել էր, որ «Բարսան» չի վճարել իր աշխատավարձը, երբ
վերականգնվում էր լյարդի փոխպատվաստման վիրահատությունից:
-Ես ոչ մի
խնդիր կամ դժգոհություն չունեմ ո՛չ Ռոսելի, ո՛չ Սուբիսարետայի, ո՛չ
Վիլանովայի, ո՛չ երկրպագուների, ո՛չ էլ Կատալոնիայի հետ: Ես լավ եմ
վերաբերվում թիմին ու միշտ մեծ ուրախությամբ եմ գալիս Բարսելոնա,- ասել է
Աբիդալը Sport.es-ին տված հարցազրույցում:
|