Կիրակի, 22/12/24, 08:05
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 426



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 8
Հյուրեր` 8
Գրանցվածներ` 0


00:33
«Բարսելոնա»-«Սևիլյա». մարտավարական վերլուծություն
«Բարսելոնա»-«Սևիլյա» հանդիպումը հերթական անգամ ապացուցեց, որ «կապտանռնագույնները» ֆուտբոլի պատմության մեջ առանձնանում են 4-3-3-ի լավագույն կիրառմամբ:

Մինչև «Սևիլյայի» հետ հանդիպմանն անցնելը փոքրիկ անդրադարձ կատարեմ 4-3-3-ի ձևաևորմանը: Սխեման ասպարեզ է եկել այն ժամանակահատվածում, երբ խորապես զարգացած էր կիսապաշտպանական ֆուտբոլը և մարզիչների գրատախտակներին ավելի հաճախ հայտնվում էր 3-4-3 դասավորությունը:

Առաջին երկու տարիներին բոլորը զարմանքով էին նայում այն փաստին, որ կիսապաշտպանական գծում լինելու է «ընդամենը» 3 ֆուտբոլիստ: Մինչ այդ համաշխարհային ֆուտբոլում ոչ մի թիմ խաղադաշտ դուրս չէր եկել 3 կիսապաշտպաններով:
Մինչ այժմ էլ 4-3-3-ով խաղալիս թիմերը բավականին շատ դժվարություններ են ունենում:

Մարզիչները կարծում են, որ յուրաքանչյուր դիրքում(պաշտպանություն-կիսապաշտպանություն-հարձակում) գրեթե հավասար ֆուտբոլիստների առկայությունը կառաջացնի բալանս, սակայն... անցել է գրեթե մեկ դար, իսկ գրանդ թիմերը դժվարանում են կիրառել 4-3-3 տակտիկան. ո՞րն է առեղծվածը.
Առաջին և գլխավոր նախապայմանը համաշխարհային ֆուտբոլում եղանակ փոխող կիսապաշտպանների առկայությունն է, իսկ Բարսելոնան վերջիններիս պակասը չունի(Ինյեստա-Բուսկետս-Չավի):

Բարձրակարգ կիսապաշտպաններից զատ պետք է ունենալ այնպիսի կենտրոնական պաշտպաններ, ովքեր լավագույնս կարող են փակել եզրերը, քանի որ 4-3-3-ում տեղ է տրված եզրային պաշտպանների՝ դաշտի ողջ երկայնքով գործելուն: Վերլուծելով Ալվեշի, Ալբայի, Պիկեի և Պույոլի խաղը՝ հասկանում ենք, թե ինչու է հաջողվում «Բարսելոնային» լավագույնս կիրառել 4-3-3 ձևաչափը:

«Սևիլյայի» դեմ խաղում տեսանք դասական 4-3-3-ի մի փոքր այլ տարբերակ. Ալվեշի՝ ավելի շատ կիսապաշտպանական դիրքը Անդրես Ինյեստային, այնուհետև էլ Սեսկ Ֆաբրեգասին թույլ էր տալիս ավելի կենտրոն տեղաշարժվել, որը մրցակցի ֆուտբոլիստների մոտ խառնաշփոթ էր առաջացնում անգամ կիսադաշտի գծի մոտ:

4-3-3-ի բացասական կողմը պաշտպանությանը միտված ֆուտբոլիստների սակավությունն է, քանի որ պաշտպանների՝ եզրերից միանալու պարագայում պաշտպանությունում մնում է ընդամենը 2 ֆուտբոլիստ: Հենց այս բացթողնման ոչ ճիշտ շտկումն էլ դարձավ ընդունած 2 գոլերի պատճառ:

Արման Առաքելյան
Կատեգորիա: Անձնական բլոգ | Դիտումներ: 1235 | Ավելացրեց: Sportjournalist
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1