Կատալոնական «Բարսելոնան» Խերարդո Մարտինոյի հետ պատրաստվում է Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի հանդիպմանը: Տատան գոհ է, որ ՖԻՖԱ-ի «վիրուսը» չի ազդել ֆուտբոլիստների վրա:
«Սևիլյան» միակ թիմն է, որին հաղթելու բանալին ունի միայն Խերարդո Մարտինոն: Հեռավոր 90-ականներին արգենտինացի մասնագետը «Տեներիֆեի» կազմում կարողացել է նաև գոլ հեղինակել «Սևիլյայի» դարպասը:
Որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, այօր Խերարդո Մարտինոն կփորձի իր գիտելիքների օգնությամբ հաղթել «Սևիլյային»: