«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ ու գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով
այժմ աշխատում է Մյունխենի «Բավարիայում», հայտարարել է, որ գերմանական
ակումբը չի փորձելու ձեռք բերել կատալոնական ակումբի առաջատար Լիոնել
Մեսսիին:
-Վստահ եմ, որ «Բավարիայի» նախագահը չի համարձակվի առաջարկ
կատարել Մեսսիին գնելու համար: Այս ակումբն այդպես չի աշխատում, գումարած,
որ անձամբ ֆուտբոլիստն էլ ուրախ է հանդես գալ «Բարսելոնայում»:
Կանխազգացում
ունեմ, որ «Բավարիային» հաջորդ մրցաշրջան է սպասվում: Մայիս մասին մենք
պայքարելու ենք տիտղոսների համար,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք,
որ կատալան մասնագետը «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի հետ աշխատել է
«Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում` 2008-2012 թվականներին:
|