Գլխավոր էջ » 2013»Սեպտեմբեր»14 » Մարտինոն` Պիկեի խոսքերի, Պույոլի վերադարձի, Պեդրոյի հանգստի ու այլնի մասին
01:17
Մարտինոն` Պիկեի խոսքերի, Պույոլի վերադարձի, Պեդրոյի հանգստի ու այլնի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության 4-րդ
տուրի` «Սևիլյայի» հետ հանդիպումից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսի ու
անդրադարձել մի քանի թեմաների:
Արգենտինացի մասնագետը նախ
մեկնաբանել է թիմի պաշտպան Խերարդ Պիկեի խոսքերը, ով նշել էր, որ
կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դարձել են իրենց խաղաոճի գերիները:
-Ըստ
էության` ես նրա խոսքերի մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Մարդիկ նրա չորս
առանձին խոսքերն ընկալել են միևնույն համատեքստում: Նա միայն ասել է, որ
երջանիկ է խաղալ «Բարսայում», բայց երբեմն, երբ թիմը չի կարողանում
արդյունքների հասնել, ֆուտբոլիստները չեն կարողանում համակերպվել ու
այլընտրանքային տարբերակներ են փնտրում: Ու ոչ միայն Պիկեն է մտահոգված այս
հարցով: Պետք է անկանխատեսելի լինել:
Պույոլի` ընդհանուր խմբում մարզումները վերսկսելու մասին:
-Կարլես
Պույոլի վերադարձը նշանակում է, որ այժմ մենք ունենք բոլոր կենտրոնական
պաշտպաններին, որոնք մեզ պետք են: Ես շատ ուրախ եմ դրա համար: Նա գրեթե
ամբողջությամբ վերականգնվել է ու կարող է պատրաստ լինել արդեն հաջորդ տուրի
հանդիպմանը:
Պեդրոյին «Սևիլյայի» հետ խաղի հայտացուցակում չընդգրկելու մասին:
-Ես
նրան հանգստանալու հնարավորություն եմ տվել, քանի որ նա երկու հանդիպում է
անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: Պեդրոն այժմ էլ պատրաստ է, բայց
նա ինձ առողջ է պետք առաջիկա 9-10 ամիսների ընթացքում:
Այն
խոսակցությունների մասին, թե կատալոնական ակումբը դիմում է ուղարկել
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի Լեո Մեսսին չմասնակցի
ընտրանու` հոկտեմբեր ամսին կայանալիք խաղերին:
-Մենք արգենտինական
ֆեդերացիային չենք խնդրել չհրավիրել Մեսսիին: Ես երբեք այդպիսի բան չեմ
անի, քանի որ ինքս եղել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Մեսսին
նույնքան կարևոր է ինչպես «Բարսելոնայի», այնպես էլ Արգենտինայի հավաքականի
համար,- ասել է Մարտինոն: