«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, որոնք կատալոնական թիմի կազմում հայտավորվել են Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի` «Սևիլյայի» հետ տնային հանդիպմանը:
Նախորդ խաղի համեմատ` հայտացուցակ են վերադարձել Չավի Էրնանդեսն ու Ալեքսիս Սանչեսը, որոնք «Վալենսիայի» հետ մրցավեճում հանգստանալու հնարավորություն էին ստացել: Սերխիո Բուսկետսն ապաքինվել է ազդրի վնասվածքից ու նույնպես պատրաստ է մասնակցել հանդիպմանը:
Իսկ ահա Պեդրո Ռոդրիգեսն ու երրորդ դարպասապահ Օյեր Օլազաբալը դուրս են մնացել հայտացուցակից: Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, Մարտինոն իսպանացի հարձակվողին հանգստանալու հնարավորություն է տվել:
Դարպասապահներ. Վալդես, Պինտո
Պաշտպաններ. Մոնտոյա, Պիկե, Մասկերանո, Բարտրա, Ալբա, Ադրիանո, Դանի Ալվես
Կիսապաշտպաններ. Ֆաբրեգաս, Չավի, Ինյեստա, Դոս Սանտոս, Բուսկետս, Սոնգ, Սերխի Ռոբերտո
Հարձակվողներ. Մեսսի, Նեյմար, Ալեքսիս, Տելյո
|