«Ռիվեր Փլեյթի» նախագահ Դանիել Պասարելլան պատմել է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն իրեն հայտնել է կատալոնացիների` հունվար ամսին նոր պաշտպաններ գնելու մտադրության մասին:
-Զրուցել եմ Մարտինոյի հետ: Դա շատ հաճելի խոսակցություն էր: Այնուհետև նա ինձ ասաց, որ «Բարսելոնային» հունվարին կարող են պաշտպաններ պետք է լինել:
Ես ասացի նրան, որ «Ռիվեր Փլեյթում» հիանալի ֆուտբոլիստներ կան: Նա էլ պատասխանեց, որ շատ լավ գիտի մեր խաղացողներին: Տատան երբեք չի ասել, որ իրեն պետք է Բալանտան:
Բալանտան արդեն այժմ թանկ արժե, իսկ ապագայում ավելին է լինելու: Մի օր նրա գինը կբարձրանա մինչև 50 մլն. եվրո, ու մարդկանց 90 տոկոսն այդ ժամանակ կասի, որ նրան 4-5 մլն. եվրոյով վաճառելը հիմարություն էր: Այնպես որ, նման գումարի դիմաց նա չի վաճառվի,- ասել է Պասարելլան:
Հավելենք, որ, ըստ լրատվամիջոցների, «Բարսայից» զատ, 20-ամյա կոլումբիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Նապոլին»:
|