23:57 «Եթե կա ֆուտբոլիստ, ով արժե 100 մլն., դա Մեսսին է» |
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խուան Անտոնիո Պիցցին, ով այժմ արգենտինական «Սան-Լորենցոյի» գլխավոր մարզիչն է, կարծում է, որ կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է գնահատվել 100 մլն. եվրո: Հիշեցնենք, որ հենց այդքան գնահատվեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Գարեթ Բեյլի տեղափոխությունը` սահմանելով համաշխարհային ռեկորդ:
-Եթե կա ֆուտբոլիստ, ով արժե 100 մլն. եվրո, դա Մեսսին է: Նրա վիճակագրական տվյալներն ուղղակի ապշեցուցիչ են: Չեմ կարծում, թե նրա ռեկորդները որևէ մեկը կկարողանա գերազանցել մոտ ժամանակներս կամ նույնիսկ ապագայում: Խոսքը գնում է ֆուտբոլի պատմության ուժեղագույն խաղացողներից մեկի մասին,- Պիցցիի խոսքերը մեջբերում է La Xarxa պարբերականը:
Պիցցին «Բարսայի» կազմում հանդես է եկել 1996-1998 թվականներին: Արգենտինացի ֆուտբոլիստն այդ ընթացքում մասնակցել է թիմի 48 հանդիպման` դառնալով 11 գոլի հեղինակ:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 620 |
Ավելացրեց: Արման1996
|
|