«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն խոսել է գլխավոր մրցակցի` Մադրիդի
«Ռեալի» աստղային նորեկ Գարեթ Բեյլի մասին, ով մադրիդցիների կազմը համալրել
է ռեկորդային` 100 մլն. եվրոյի դիմաց:
-Առայժմ հայտնի չէ, թե
ինչպես նա կկարողանա հարմարվել «Ռեալի» հանդերձարանում, որտեղ առանց իրեն
էլ շատ աստղեր կան` ի դեմս Ռոնալդուի ու Բենզեմայի:
«Ռեալը»` մեծ
ակումբ է: Երբ դու խաղում ես այնտեղ, ապա ստիպված ես հաղթահարել ճնշումն ու
համակերպվել այն մտքի հետ, որ քեզանից միայն հաղթանակներ են սպասում:
Հուսով
եմ` նրա մոտ ամեն բան կստացվի, սակայն մենք դեռ կտեսնենք: Ամենաբարդը
կլինի առաջին մեկ ամիսը, ինչից հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի,- ասել է
Պիկեն:
|