| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:58 Պիկե. Նախորդ տարին ցույց տվեց` մեզ կարող են պարզապես ոչնչացնել |
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն գոհ է նրանից, որ իր թիմի գլխավոր մարզիչն է դարձել Խերարդո Մարտինոն:
-Գիտեք` «Բարսելոնայով» շատ-շատերը հիացած էին երկար ժամանակ, իսկ նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, որ մեզ կարող են պարզապես ոչնչացնել: Գվարդիոլան ու Վիլանովան` ակումբի համակարգի մարդիկ են, ու նրանք տեսնում են ֆուտբոլը միայն կարճ տարածության փոխանցումների ու գնդակի երկար վերահսկողության մեջ: Բայց բոլորն արդեն մեզ ուսումնասիրել էին` գտնելով մեր դեմ հակախաղը:
Տատա Մարտինոն նույնպես սիրում է այն խաղաոճը, որը դավանել է մեր թիմը, սակայն նա իր գրպանում նաև այլ տարբերակներ ունի: Նա մեզ չի արգելում ժամանակ առ ժամանակ զիջել նախաձեռնությունն ու խաղալ երկար փոխանցումներով, երբ դա անհրաժեշտ է,- Պիկեի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 731 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|