Ֆլամինի. «Դեռ ընկերություն եմ անում Ֆաբրեգասի հետ»
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մատյե Ֆլամինին հայտարարել է, որ նա դեռ ընկերություն է անում կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասի հետ:
«Ես նախկինի պես ընկերություն եմ անում Ֆաբրեգասի հետ: Մենք լավ ընկերներ ենք: Մեկնարկային կազմում տեղ ունենալու համար մարդիկ իրար հետ լեզու չեն գտնում, սակայն մենք այդ մարդկանց թվին չէինք պատկանում:
Ես նրա հետ վերջին անգամ տեսնվել եմ այս ամռանը: Հիմա նա ունի փոքրիկ աղջնակ, որի համար ես շատ ուրախ եմ: Նա շատ գոհ է իր կյանքից:
Այն ֆուտբոլիստները, ովքեր 2007/08 մրցաշրջանի ընթացքում հանդես են եկել «Արսենալում», մինչ այժմ ընկերություն են անում: Շատ լավ հիշողություններ են մնացել այդ ժամանակվանից»,-հայտարարել է Ֆլամինին: