Վիճակագրություն |
Առցանց են` 11 Հյուրեր` 11 Գրանցվածներ` 0 |
|
22:48 Սանչես. «Գլխավոր մարզչի փոփոխությունն իմ վրա դրական կերպով է ազդել» |
Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսն անկեղծացել է և նշել, որ թիմի գլխավոր մարզչի փոփոխությունն իր վրա դրական կերպով է ազդել:
«Ֆուտբոլիստի համար ամենակարևորը վստահությունն է: Եթե ֆուտբոլիստը վստահ է իր վրա, ապա խաղադաշտում նա ամեն ինչ կարող է:
Այս մրցաշրջանում ինձ զգում եմ շատ լավ և վստահ եմ, որ կկարողանամ մեծ բարձրունքների հասնել և օգնել թիմին:
Խերարդո Մարտինոյի` թիմը գլխավորելուց հետո վստահություն եմ ձեռք բերել և դա ինձ թույլատրում է մեծ հանդիպումներ անցկացնել խաղադաշտում»,-ասել է Սանչեսը:
Հիշեցնենք, որ Սանչեսն այս մրցաշրջանում հասցրել է 2 խաղ անցկացնել, գոլ խփել և գոլային փոխանցում կատարել:
Աղբյուրը` Inside Spanish Football
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 529 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|