| Վիճակագրություն |
Առցանց են` 2 Հյուրեր` 2 Գրանցվածներ` 0 |
|
22:29 Էլ-Շաարավի. «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Նեյմարն է» |
Իտալական «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին Goal.com-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը բրազիլացի երիտասարդ հարձակվող Նեյմարն է, ով այժմ հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»:
«Կարծում եմ, որ այս պահի դրությամբ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես հասցրել եմ նրա հետ խաղալ այս տարվա մարտին: Նա պարզապես ֆանտաստիկ էր գործում գնդակով:
Ես ունեմ մի քանի կուռք: Մեծ հաճույքով դիտում էի Կակայի և Դել Պիերոյի հանդիպումները: Երկրպագել եմ նաև Տոտիին: Մեծացել եմ և կարողանում եմ խաղալ նրա դեմ»,-ասել է Էլ-Շաարավին:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 628 |
Ավելացրեց: Մեսսի2014
|
|
|
|