«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, շատ հնարավոր է,
պատրաստ լինի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք
հանդիպմանը, որում սեպտեմբերի 14-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում
կատալոնական ակումբը մրցելու է «Սևիլյայի» հետ: Իսպանացի ֆուտբոլիստն
այսօրվա մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ
Բուսկետսն ազդրի մկանային վնասվածք էր ստացել Լա Լիգայի 3-րդ տուրի`
«Վալենսիայի» հետ արտագնա մրցավեճում: Հենց դրանով է պայմանավորված, որ
«Բարսայի» 16 համարն այժմ Իսպանիայի հավաքականի տրամադրության տակ չէ:
Ավելացնենք,
որ անդալուսցիների հետ խաղին հարցականի տակ է նաև պաշտպան Դանի Ալվեսի
մասնակցությունը, ով այժմ աշխատում է ֆիզիոթերապևտի ուղեկցությամբ:
|