Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Խուան Կապդևիլյան կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան կհասնի մեծ բարձրունքների:
«Նա այս պահին ինձ գերազանցել է և ես ուրախ եմ, որ նոր սերունդն ունի ֆանտաստիկ պաշտպան: Կարճ ժամանակահատվածում նա կարող է դառնալ աշխարհում լավագույն պաշտպանը: Նա կգերացանզի նույնիսկ Ռոբերտո Կառլոսին:
Ալբան, ինչպես նաև Մարսելոն, աշխարհի լավագույն ձախ պաշտպաններն են: Նրանց արագությունն օգնում է և' պաշտպանությունում, և' հարձակվողական գոտում»,- նշել է Կապդևիլյան: