| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:16 Տիտո Վիլանովան այցելել է «Բարսելոնայի» մարզաբազա |
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ով շարունակում է
բուժվել քաղցկեղից, այցելել է կատալոնական ակումբի մարզաբազա` «Սյուտատ
Էսպորտիվա»:
Նրա այցը պայմանավորված էր նրանով, որ Տիտոն ցանկանուր
էր դիտել «Բարսայի» ակադեմիայի երիտասարդական թիմերից մեկի հանդիպումը,
որտեղ հանդես է գալիս իր որդին:
Հիշեցնենք, որ Վիլանովան չորս
տարիների ընթացքում` 2008-2012 թվականներին, «Բարսելոնայի» գլխավոր թիմում
եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը: Վերջինիս հեռանալուց հետո` 2012-2013 թթ.
մրցաշրջանում, աշխատել է արդեն որպես գլխավոր մարզիչ:
Սակայն,
իրեն անընդհատ զգացնել տվող հիվանդությունը թույլ չէր տալիս մասնագետին
ամբողջովին կենտրոնանալ աշխատանքի վրա, ուստի նոր մրցաշրջանից առաջ Տիտոն
դիմեց ակումբի ղեկավարությանը` հայտնելով, որ այլևս չի կարող համատեղել
մարզչական գործն ու բուժումը: Նրա փոխարեն թիմի գլխավոր մարզչի ղեկը
ստանձնել է Խերարդո Մարտինոն:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 675 |
Ավելացրեց: Արման1996
|
|
|
|