Դարպասապահ Պեպե Ռեյնան, ում իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», իսկ
այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նապոլիում», մերսիսայդյան ակումբ
վերադառնալու մտադրություն չունի:
Ամեն ինչ գնում է նրան, որ
իսպանացի ֆուտբոլիստն իր վերջին խաղն անգլիական ակումբի կազմում արդեն
անցկացրել է: Գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դժվար թե նրան նորից դարձնի
թիմի հիմնական դարպասապահը:
Հասկանում է դա նաև Ռեյնան, ուստի
փորձելու է անել ամեն հնարավորը, որպեսզի հենց ինքը դառնա «Բարսելոնայում»
Վիկտոր Վալդեսի փոխարինողը: Նշենք, որ ներկայումս Իտալիայում հանդես եկող
ֆուտբոլիստը կատալոնական ակումբի մարզադպրոցի սան է:
Հիշեցնենք, որ
Վալդեսն արդեն հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո լքելու է
Կատալոնիան, ու Ռեյնան մտադիր է օգտվել դրանից: Դարպասապահը ցանկանում է
օգտագործել այն, որ պետք չէ «Լիվերպուլին» ու միաժամանակ հետաքրքրում է
«Բարսային»: «Նապոլիում» վարձակալության ավարտից հետո նա անելու է ամեն
ինչ` հայրենիք վերադառնալու համար:
|